Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Մագնիսային փոթորիկներ

Մագնիսային փոթորիկներ

Մագնիսային փոթորիկներ առաջացնում են Արևի վրա կատարվող բռնկումները և դրանք տարածվում են ողջ Երկիր մոլորակի վրա։ Այսինքն, առողջական խնդիրներ առաջանում են մոլորակի բոլոր բնակիչների մոտ, անկախ բնակության վայրից։ 

 

Գրանցվել է, որ կենդանի օրգանիզմներն ամենից վատ արձագանքում են թույլ և միջին ուժգնության բռնկումներին։ Ուժեղ բռնկումների նկատմամբ  մարդիկ և կենդանիները, որպես կանոն, քիչ զգայուն են։ Իսկ այդ օրերին գիտնականների սարքերի ցուցիչները վերին հորիզոնականներում են գտնվում։ Նման բացառիկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանի օրգանիզմներն արձագանքում են միայն մագնիսային ճառագայթման որոշակի հաճախականությանը։ 

 

Գիտնականները հաշվարկել են, որ մագնիսային փոթորիկների ազդեցությամբ առողջական վիճակը նշանակալիորեն փոխվում է 10-15% մարդկանց մոտ։ Այդ պատճառով էլ շատերը, լսելով գեոմագնիսային ազդեցության վերաբերյալ հաղորդագրությունները, այն ընդունում են որպես ի գիտություն, որ ինքնազգացողությունը պետք է  անխուսափելիորեն վատանա։  Որոշ մարդիկ էլ կարծում են, որ մագնիսային օրերին ինքնազգացողության հետ կապված խնդիրները ներշնչման արդյունք են։ Նրանք որոշ չափով իրավացի են։ Արձանագրված է, որ եթե զգայուն մարդկանց նախօրոք սուտ տեղեկատվություն տրվի մագնիսային օրերի վերաբերյալ, ապա այդ մարդիկ և՛ տվյալ օրերին են վատ զգալու, և՛ իսկապես մագնիսային փոթորիկների օրերին։

 

Բայց ճշմարիտ է նաև այն, որ մագնիսական դաշտի փոփոխություններին Երկիր մոլորակի վրա արձագանքում է տառացիորեն յուրաքանչյուր մարդ։ Պարզապես առողջ մարդիկ, ովքեր ուժեղ հարմարվողական հատկություններ ունեն, ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեն նկատում։ Ապացուցված է, որ մարդկանց մեծամասնության համար մագնիսային փոթորիկը սթրես է։ Այդ օրերին մարդկանց մոտ նվազում է մելատոնին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է հարմարվողականության հատկության համար։ Նկատվել է նաև այն, որ անբարենպաստ օրերին մակերիկամներից արտազատվում է ավելի շատ ‚սթրեսի հորմոնե` ադրենալին և կորտիզոլ։

 

Ի դեպ, մագնիսային փոթորկի վստահելի կանխատեսումը հնարավոր է միայն դրանց սկզբից 1-2 օր առաջ։  Հենց այդքան ժամանակահատվածում են Արևի վրա կատարված բռնկումների արձագանքները Երկիր հասնում։  Մյուս կանխատեսումներին գիտնականները հավելում են ‚հավանական էե բառը։ Քանի որ դրանք միշտ չէ, որ կատարվում են։

 

‚Շտապ օգնությանե վիճակագրությունը երկար տարիների ընթացքում հաստատում է, որ մագնիսային փոթորիկների օրերին ավելանում է հիպերտոնիկ կրիզների, կրծքահեղձուկի նոպաների և սրտային ռիթմի խանգարումների պատճառով կանչերի թիվը։ Այդ օրերին հաճախ են նաև ինֆարկտ և ինսուլտ արձանագրվում։ Բանն այն է, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ արյունատար մանր անոթներում փոխվում է արյան հոսքը, այն նվազում է։ Դրանից օրգանիզմի հյուսվածքներում թթվածնային քաղց է առաջանում։ Բացի դրանից, մագնիսային փոթորիկներն ազդում են անոթների տոնուսի կարգավորման վրա` արյան մեջ ադրենալինի քանակի ավելացման պատճառով։  Մագնիսային փոթորիկների օրերին չի կարելի շատ ուտել։ Այն կարող է սրտի նոպայի առաջացման պատճառ լինել։ Սիրտը և գլխուղեղը կարող են թթվածնային քաղց զգալ, քանի որ արյունը վերատեղաբաշխվում է ստամոքսաղիքային ուղիում սննդի մարսման համար։ Պետք է թեթև սնունդ ընդունել, նախապատվությունը տալ ջրով պատրաստված շիլաներին, խաշած ձկանը և, իհարկե, մրգերին ու բանջարեղենին։ Դրանք եղանակազգայուն մարդկանց համար շատ օգտակար միկրոտարրեր են պարունակում` կալիում, մագնիում, պղինձ և յոդ։ Իսկ նախապատվությունը պետք է տալ ժամանակի ստուգումն անցած բանջարեղենին` կարտոֆիլին, գազարին, լոբուն։ Նման մարդկանց շատ են օգնում նաև խորոված խնձորը, չամիչը, ծիրանի չիրը, բանանը։ Դրանք, ի թիվս այլ վիտամինների, նաև կենսաբանական ակտիվ նյութեր են պարունակում, որոնք նվազեցնում են ադրենալինի ազդեցությունը հոգեկան աշխարհի վրա։ Իսկ գարեհացը, որը B խմբի շատ վիտամիններ է պարունակում, իսկապես անփոխարինելի է։

 

Մագնիսային փոթորիկների օրերին  դյուրագրգիռ վիճակը մեղմացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բնական հանգստացնող միջոցներ` կատվախոտի, առյուծագիի, ալոճի թուրմեր։ Խորհուրդ են տրվում հետևյալ բուսային թուրմերը.

 

  • Երիցուկի ծաղիկներ` 2 մաս, մեղվախոտի տերևներ` 1 մաս, դաղձ` 1 մաս։ Այս ամենը մանրացնել, խառնել, վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում, քամել։ Խմել 1/4 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։

  • Կատվախոտի արմատ և վերնարմատ` 2 մաս, երիցուկի ծաղիկներ` 3 մաս, չամանի սերմ` 3 մաս, մեղվախոտի տերևներ` 1 մաս։ Մանրացնել, խառնել,  վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում 4 ժամ, քամել։ Խմել 3-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։

  • Մասուր` 4 մաս, ալոճենու պտուղներ` 3 մաս, առյուծագի` 3 մաս, սրոհունդ` 1 մաս։ Մանրացնել, խառնել, վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 լ եռացրած ջուր, թրմել թերմոսում 4 ժամ, քամել։ Խմել 1/2 բաժակ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ։

 

Մագնիսային փոթորիկների օրերին առողջ ստամոքս ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կես հաբ ասպիրին ընդունել։ Այն նոսրացնում է արյունը և նվազեցնում սիրտ-անոթային համակարգի հավանական բարդությունները։ Շատ դյուրագրգիռ վիճակի դեպքում, մագնիսային փոթորիկների օրերին օգնում է նաև գլիցին պատրաստուկը։ Այն պետք է օրական երեք անգամ ընդունել, 1-ական հաբ։ Հիանալի օգնում են նաև պերսենը և նովոպասիտը։ Եթե տագնապի զգացում կա, աշխատունակության նվազում, ապա կարելի է նեգրուստին պատրաստուկի բուժման կուրս անցնել, որը պատրաստված է սրոհունդի հիմքի վրա։  Արդյունավետ են նաև մարդարմատ (ժենշեն) պարունակող հաբերը` ռեվայլ գինսենգ, գինսանա կամ դոպպելհերց ժենշեն, միայն թե հիպերտոնիայի բացակայության դեպքում։  

 

Եվ, իհարկե, ցանկալի է միկրոտարրեր պարունակող բազմավիտամինային կուրս ընդունել։ 

 

Իսկ հիպոտոնիայով մարդկանց անբարենպաստ օրերին օգնության են հասնում ոսկե արմատի, մարդարմատի, վարդագույն ռոզիոլայի կամ չինական կիտրոնաթփի մզվածքները։ Եթե այդ պատրաստուկներից վատանում է քունը, մարդն առավել դյուրագրգիռ է դառնում, այդ դեպքում պետք է բուժման հետևյալ կուրսն ընդունել. առավոտյան և ցերեկը, ուտելուց առաջ պետք է խմել 30-ական կաթիլ էլեուտերոկոկի մզվածք, իսկ սնունդ ընդունելու ընդմիջումներին` 1 բաժակ դաղձով թունդ թեյ։ Քնելուց առաջ խմել մեղրով մեղվախոտի թուրմ և 20 կաթիլ կատվախոտի թուրմ։ Եվ, իհարկե, կես ժամ զբոսնել մաքուր օդում։

Հեղինակ. ԱԱԻ-ի ուսումնական գծով փոխտնօրեն ավանդական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Մկրտիչ ԱՎԱԳՅԱՆ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին

Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին  (մամուլի և զանգվածային...

Հրատապ թեմա Հայաստանում
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...

Իրադարձություններ Հայաստանում
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...

Սնունդը և առողջությունը
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...

Իրադարձություններ Հայաստանում
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել

Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...

Հոգեկան առողջություն
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ
Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...

Նյարդաբանություն
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է
Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ.  Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է

Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են:  Օդի հովանավորյալների համար հիմնականը  մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...

Կանխատեսումներ
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Վարակաբանություն
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և աշխատանքը
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար
Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար

Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես
Իսկ դուք կապրեք 120 տարի
Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...

Ծերություև և երկարակեցություն
Բուժվել էներգիայի օգնությամբ
Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Նյարդերը և քաղցկեղը
Նյարդերը և քաղցկեղը

Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...

Նյարդաբանություն Ուռուցքաբանություն
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Մերսում տրամադրության համար
Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ